Մակեդոնիայում տասնյակ ընդդիմադիրների և լրագրողների հեռախոսազրույցների գաղտնալսումների գործի քննությանը վերջ դնելու՝ նախագահ Գյորգե Իվանովի որոշումից հետո, երկրի ղեկավարի նստավայրի առջև որպես բողոքի նշան հրավառություն կազմակերպած ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը:
Մայրաքաղաք Սկոպյեում դժգոհություններն ու բողոքի գործողությունները հատկապես ահագնացել են գաղտնալսումների գործով անցնող ավելի քան 50 պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ երկրի նախագահի որոշման հրապարակումից հետո:
Այդ որոշումը քննադատվել է նաև ԵՄ-ի և Միացյալ Նահանգների կողմից: