Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Օպերատիվ իրադրությունը անփոփոխ է, դիվերսիայի փորձ է կասեցվել


ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանման զինծառայողները Մարտունու մոտ, 7-ը ապրիլի, 2016թ․
ԼՂ ՊԲ հրետանային ստորաբաժանման զինծառայողները Մարտունու մոտ, 7-ը ապրիլի, 2016թ․

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության խախտումներ:

Համաձայն հաղորդագրության, մասնավորապես, առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է հայկական դիրքերը:

Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 4:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից և հետ շպրտվել, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG