Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկանք է հրապարակել ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին:
Ըստ այդմ` ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ, ընդհանուր` 77 զոհ:
Անհետ կորած է 1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:
Ապրիլի 2-13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում ոչ մարտական կորուստները կազմել են` զինծառայողներ՝ 9, աշխարհազորայիններ՝ 2, հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂ խաղաղ բնակիչներ՝ 4, ընդամենը` 15 զոհված/մահացած:
Ապրիլի 2-13-ին զոհվել/մահացել է 92 մարդ: