Մատչելիության հղումներ

Ռոգոզին․ Ադրբեջանը դաշնակից չէ, բայց վճարունակ ռազմավարական գործընկեր է


Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, արխիվ:
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, արխիվ:

Նա տարակուսում է, թե ինչու է զենքի վաճառքը հակամարտող կողմերին դժգոհություն առաջացրել՝ դա անվանելով «դեմագոգիա» և «լալկան նվնվոց»:

«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ադրբեջանը, ճիշտ է դաշնակից չէ, բայց ռազմավարական գործընկեր է՝ վճարունակ գործընկեր: Նրանք վճարում են զենքի համար: Ռուսաստանը նրանց զենք է վաճառում, իսկ եթե չվաճառի, կվաճառեն ուրիշները», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռազմատեխնիկական հանձնաժողովի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բախումներին՝ Ռոգոզինն ասել է․ - «Ոչ թե զենք է կրակում, այլ մարդիկ»:

Նա տարակուսում է, թե ինչու է զենքի վաճառքը հակամարտող կողմերին դժգոհություն առաջացրել՝ դա անվանելով «դեմագոգիա» և «լալկան նվնվոց»:

«Պատկերացրեք, որ մենք դադարեցնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունն այդ երկրներից մեկի հետ․ այստեղ կհայտնվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն», - շարունակել է Ռոգոզինը՝ մտավախություն հայտնելով, թե այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի կարևոր շուկա:

Միաժամանակ, բարձրաստիճան պաշտոնյան չի կարողացել հստակ պատասխանել հարցին, թե ինչն է այսօր խանգարում ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային զենք վաճառել հակամարտող կողմերին:

Ռոգոզինը կրկնել է պաշտոնական Մոսկվայի փաստարկը, թե Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին և Ադրբեջանին՝ հավասարակշռությունը պահպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG