Մատչելիության հղումներ

ԵՄ-ում կպահեն Ուկրաինային տված խոստումը՝ չնայած Նիդերլանդների հանրաքվեի արդյունքին


Եվրամիության և Ուկրաինայի դրոշները
Եվրամիության և Ուկրաինայի դրոշները

Չնայած Նիդերլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքներին, Եվրոպական հանձնաժողովը այս ամիս Եվրամիության անդամ երկրներին առաջարկելու է քննարկել Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հարցը:

Նիդերլանդների քաղաքացիների մեծամասնությունը, համաձայն քվեարկության արդյունքների, դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրմանը: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Reuters լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ հանրաքվեի նման արդյունքը մասամբ պայմանավորված է միգրանտների նկատմամբ թշնամական վերաբերմունքով:

Մարտին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին խոստացել է, որ Եվրամիության գործադիր մարմինը ապրիլին ԵՄ երկրներին կներկայացնի երկար սպասված առաջարկությունը: «Կարող է թվալ, թե մենք անտեսում ենք հոլանդացի ընտրողների կարծիքը: Սակայն մենք պետք է պահենք Ուկրաինային տված մեր խոստումը», - գործակալության հետ զրույցում նշել է Եվրամիության պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG