Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը քննարկել է Ղարաբաղի թեման


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում, Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկվել է «հայ-ադրբեջանական հակամարտության թեման՝ այս օրերին ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի համատեքստում»:

Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, արծարծվել են նաև ներռուսաստանյան և միջազգային հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG