Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ծավալված թեժ մարտերի ընթացքում ապրիլի 1-ից մինչ այս պահը հայկական կողմի կրած կորուստների վերաբերյալ նոր թվեր։
Ըստ այդմ՝ քառօրյա թեժ մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցել է 32 զոհ, 121 վիրավոր, 25 զինծառայող անհետ կորած է համարվում։