Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է պաշտոնական Կիևի դիրքորոշումը «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարելու վերաբերյալ»: Այդ մասին հաղորդում է ուկրաինական UNIAN լրատվական գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն՝ երկու նախագահները իրենց անհանգստությունն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ և «համակարգել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ գործողությունները միջազգային կազմակերպությունների շրջանակներում»:
Նրանք նաև քննարկել են երկկողմ գործընկերության ամրապնդման հարցեր, այդ թվում՝ Պետությունների ղեկավարների խորհրդի անցկացումը Բաքվում: