Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մահապատիժներ 2015» զեկույցը, որի համաձայն՝ անցած տարի աշխարհում գրանցվել է մահապատիժների ամենաբարձր ցուցանիշը վերջին 20 տարիների կտրվածքով:
Լոնդոնում տեղակայված իրավապաշտպան կազմակերպության գնահատականներով՝ 2015 թվականին իրականացվել է ավելի քան 1,634 մահապատիժ, որը 50 տոկոսով ավելի է 2014-ին արձանագրված 1,061 ցուցանիշից:
Մահապատիժների գրեթե 90 տոկոսը իրականացվել է Իրանում, Պակիստանում և Սաուդյան Արաբիայում: