«Մեզ անհրաժեշտ է անհապաղ հրադադար հաստատել և համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններ սկսել: Այժմ ուղևորվում եմ Բաքու՝ առավոտյան հանդիպումներ անցկացնելու», - քիչ առաջ Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ օգտագործելով #NKpeace հեշթեգը:
Այսօր ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով շփման գծում լարվածության աննախադեպ աճը և կոչ արել անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ կարգավորման ուղղությամբ: