Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ․ Գիշերը հակառակորդը «Սմերչ» է կիրառել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը ոչնչացնում է ադրբեջանական զինուժի անօդաչու թռչող սարքը, Մարտակերտի շրջան, 4-ը ապրիլի, 2016թ․
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը ոչնչացնում է ադրբեջանական զինուժի անօդաչու թռչող սարքը, Մարտակերտի շրջան, 4-ը ապրիլի, 2016թ․

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն են ունեցել նաև այս գիշեր, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Օր-օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ասված է հաղորդագրությունում:

Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը, Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ, Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հերքում է «Սմերչ»-ի կիրառման փաստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG