Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հյուսիսում պայթեցված ավտոբուսում զոհվել է 7 քաղաքացիական անձ


Լեռնային Ղարաբաղի հյուսիսում այսօր ադրբեջանական անօդաչու թռչող սարքը քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուս է պայթեցրել, զոհվել է 7 քաղաքացիական անձ, «Ազատությանը» տեղեկացրեց Պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության»-ը հայտնել էր, որ Սիսիանի ջոկատի ավտոբուսը պայթեցվել է Մարտակերտի ճանապարհին: Հովհաննիսյանի խոսքով, զոհերի մեջ կան նաև գյուղապետեր:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով կտրուկ սրվել է, սկսվել են բախումներ, որոնք շարունակվում են մինչև օրս: Երկու կողմերից հաղորդվում են կորուստների մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG