Մատչելիության հղումներ

Պաշտպանության բանակը պատրաստ է քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ «ապատեղեկատվություն» որակելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունը:

«ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում», - նաև ասված է հաղորդագրությունում:

Այսօր ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հաղորդագրություն էին տարածել, նշելով, որ Ադրբեջանի զինուժը «միակողմանիորեն» որոշում է կայացրել դադարեցնել «թշնամու դեմ իրականացվող հակահարձակումն ու պատասխան գործողությունները և ձեռնամուխ լինել ազատագրված տարածքների ամրացմանը»՝ հաշվի առնելով «միջազգային կառույցների հորդորներն ու երկրի կողմից իրականացվող խաղաղասիրական քաղաքականությունը»:

«Նշված փաստերն, ինչպես նաև հայտարարության մեջ «հակահարձակողական գործողություններ» և «ազատագրված տարածքների ամրապնդում» եզրույթների օգտագործումը ի ցույց են դնում այդ փաստաթղթի կեղծ բնույթը, որի իրական նպատակը բացահայտ նախապայմաններով լի կրակի դադարեցման իմիտացիան է», - այս առնչությամբ մեկնաբանել է ԼՂ պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG