Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճով։
«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճով։ Կոչ եմ անում հակամարտող կողմերին պահպանել հրադադարը և վերսկսել բանակցությունները», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Պեդրո Ագրամունտը։