Մատչելիության հղումներ

Մեծ կորուստների և մոբիլիզացիայի մասին լուրերը «չեն համապատասխանում իրականությանը»


Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

«Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, հանրապետությունում հայտարարված մոբիլիզացիայի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշում է ՊՆ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG