Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ


Ադրբեջանը պնդում է, որ հայկական կողմն է խախտել հրադադարը ռազմաճակատի գծի ողջ երկայնքով` օգտագործելով 82 և 120մմ տրամաչափի ականանետներ և խոշոր տրամաչափի գնդացիրներ:

Ադրբեջանական APA գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ հայկական զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը ինչպես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, այնպես էլ Տավուշի մարզի դիրքերից:

«Հաշվի առնելով ստեղծված օպերատիվ իրավիճակը»` Ադրբեջանի զինված ուժերը 130 hարված են հասցրել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ղարաբաղյան կողմը առավոտյան հայտնել էր, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ, ադրբեջանական կողմն օգտագործում է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ, իսկ Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG