Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ականազերծման ռուսաստանյան փորձագետները ժամանել են Սիրիա և սկսել են ականազերծման աշխատանքներ իրականացնել հնադարյան Պալմիրա քաղաքում:
Օրեր առաջ սիրիական զորքերը, ստանալով ռուսաստանյան ռազմաօդային ուժերի աջակցությունը, «Իսլամական պետություն» խմբավորումից հետ գրավեցին Պալմիրան:
Ռուսաստանը խոստացել է օգնել Սիրիայի իշխանություններին՝ ականազերծել անտիկ քաղաքը: Ակնկալվում է, որ ականազերծման աշխատանքները մի քանի ամիս կտևեն: