Մատչելիության հղումներ

Բրյուսելի ահաբեկչությունից տուժածներից 61-ի վիճակը ծայրահեղ ծանր է


Բրյուսելի օդանավակայանի ահաբեկչությունից տուժածներին օգնություն է ցուցաբերվում, 22-ը մարտի, 2016թ.
Բրյուսելի օդանավակայանի ահաբեկչությունից տուժածներին օգնություն է ցուցաբերվում, 22-ը մարտի, 2016թ.

Բրյուսելի ահաբեկչություններից տուժած տասնյակ մարդկանց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարար Մագգի դե Բլոկը։

BBC-ի փոխանցմամբ, վերջին տվյալներով, մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է 31 մարդ, 300-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տուժածների թվում 40 երկրի քաղաքացի կա։ Բելգիայի հիվանդանոցներում բուժում է ստանում 150 մարդ, 61-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ը՝ գտնվում են անգիտակից վիճակում, և նրանց ինքնությունը դեռ անհայտ է։

Առողջապահության նախարարը չի բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG