Բելգիական լրատվամիջոցները հաղորդում են Բրյուսելի օդանավակայանում պայթյուններ իրականացնողների անունները։ Նրանք Խալիդ և Բրահիմ էլ-Բակրաուի եղբայրներն են։
BBC-ին, վկայակոչելով RTBF հեռուստաընկերությունը, նշում է, որ ոստիկանները ճանաչել են երկուսին՝ նրանք նախկինում դատապարտված են եղել, երրորդի ինքնությունը դեռ ճշտվում է։
Երեկ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի երկու կայարանում հնչած պայթյուններից 34 մարդ է զոհվել 250-ը՝ վիրավորվել։
Բրյուսելում եռօրյա սուգ է հայտարարվել։