Կրեմլը հաստատել է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կհանդիպեն։
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ։ «Սակայն օրակարգի ամենակարևոր և առաջնային հարցերը Սիրիան և Ուկրաինան են», - ասել է Պեսկովը։
Քերրին ցանկություն էր հայտնել հանդիպել Պուտինին՝ Սիրիայում հրադադարի պահպանման մեխանիզմների շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով։
Պեսկովը երեկ ասել էր, որ Կրեմլը ուսումնասիրվում է Պուտին-Քերրի հանդիպման հնարավորությունը։