Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում այսօր երկու պայթյուն է որոտացել։
BBC լրատվական գործակալության փոխանցմամբ որոտացած պայթյունների հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, կան վիրավորներ:
Օդանավակայանից մարդիկ տարհանվում են, բոլոր թռիչքները կասեցվել են։
Սոցիալական մեդիայում արդեն լուսանկարներ են տեղադրվել, որտեղ երևում է օդանավակայանի շենքից բարձրացող ծուխը։
Բրյուսելում պայթյուններ են որոտացել նաև մետրոյի երկու կայարանում՝ «Մալբեկ»-ում և «Շուման»-ում, հայտնում է «Եվրոնյուզ»-ը:
Մետրոյի բոլոր կայարանները փակվում են, կասեցվել է նաև տրամվայների ու ավտոբուսների երթևեկությունը։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ Բյուսելում Հայաստանի դեսպանը հետևում է զարգացումներին։
Բալայանը նաև տեղեկացրել է, որ Բրյուսելում Հայաստանի դիվանագետները, քաղաքում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով։