ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական զինյալ խմբավորումը քրիստոնյաների, եզդիների և այլ կրոնական և էթնիկ խմբերի դեմ ցեղասպանություն է իրականացրել։
Քերրիի խոսքերով՝ զինյալներն իրենց հայտարարություններում խոստովանել են, որ նպատակ ունեն ոչնչացնելու էթնիկ խմբավորումներին։
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները մարտի 16-ին հայտնել է, որ Իրաքում կամ այլ վայրերում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների կամ ցեղասպանության մասին հայտարարությունները «ԱՄՆ-ի համար հստակ իրավական պարտավորվածություն չեն ունենա»։