«Հանրապետություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ «աջակցում է Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում՝ համարելով նրան ամենաարժանավոր թեկնածուն՝ շնորհիվ Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության ու նվիրումի, պատգամավորական աշխատանքի բազմամյա փորձի, կառավարման ունակությունների ու քաղաքի խնդիրների լավագույնս իմացության»:
Կուսակցությունը կոչ է անում իր անդամներին ու համակիրներին ակտիվորեն մասնակցել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների, պայքարել այդ պաշտոնում Միքայելյանի ընտրվելու համար:
Սասուն Միքայելյանը, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: