Ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայաստան, այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Իսկ ապրիլի 8-ին կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի այցը: Մենք կանցկացնենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ»,- ասել է Աբրահամյանը: