Վենետիկի հանձնաժողովի փորձագետները այսօր Ազգային ժողովում հանդիպեցին նաև «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության հետ:
Ինչպես փոխանցեց ԲՀԿ-ի և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, հանդիպման ժամանակ փորձագետներին իր բազմիցս ուղղած՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակմանը նրանց վերաբերմունքին առնչվող հարցին հստակ պատասխան այդպես էլ չի հնչել:
Զոհրաբյանը ասաց, թե իր տպավորությամբ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները չեն պնդի, որ ցուցակները հրապարակվեն: