Վենետիկի հանձնաժողովի փորձագետները Հայաստանի Ազգային ժողովում հանդիպում են խորհրդարանական խմբակցությունների հետ՝ քննարկումներ անցկացնելով նոր Ընտրական օրենսգրքի շուրջ:
Այս պահին նրանք հանդիպում են Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորների հետ, ավելի վաղ հանդիպել են «Ժառանգության» հետ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը փոխանցեց, որ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները խմբակցության հետ հանդիպման ժամանակ չեն պնդել, թե քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը գաղտնիության սկզբունքի խախտում է:
Հիշեցնենք՝ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ Վենետիկի հանձնաժողովը վերապահումներ ունի ընտրությանը մասնակցածների ցուցակների հրապարակման հարցում:
Մանրամասները՝ քիչ անց