Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ, Օհանյանը շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ «մեծապես կարևորելով Պաշտպանի ինստիտուտի դերը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»: