Երեկ ժամը 23:57 արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Թուխ Մանուկ լեռնանցքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 80-րդ կիլոմետրում «Օպել» մակնիշի 34CC745 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 250 մետր գլորվել ձորը¸ ինչի հետևանքով 30-ամյա վարորդ Կ. Կ.-ը և 35-ամյա ուղևոր Վ. Ղ.-ը տեղում զոհվել են: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ՝ 32-ամյա Ա., 28-ամյա Ռ. և 30-ամյա Ռ. Հ.-երը հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն. Ռ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Բժիշկները Ռ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր¸ իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության: