Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Վարդգես Գասպարին այսօր դատարանի որոշմամբ 6 ժամով հեռացվեց դատարանի դահլիճից՝ նիստի ընթացքում գետնին պառկելու համար։
Դատարանը նաև սանկցիա կիրառեց Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ՝ դատավորի օրինական կարգադրություններին չենթարկվելու համար։
Փաստաբանն այժմ Գասպարիին նիստից հեռացնելու և իր նկատմամբ սանկցիա կիրառելու իրավական հիմքերն է պահանջում։
Հիշեցնենք, փետրվարի 26-ին դատարանը կալանքից ազատ արձակեց Գասպարիին՝ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինելով չհեռանալու մասին ստորագրությամբ։ Քաղաքացիական ակտիվիստը մեղադրվում է ոստիկանին վիրավորելու, դատական նիստերը խանգարելու և դատավորի հասցեին անվայելուչ արտահայտություններ անելու մեջ։
Մանրամասներն՝ ավելի ուշ