Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը վաղը կայցելի Մոսկվա, կհանդիպի Վլադիմիր Պուտինին


Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, արխիվ
Սերժ Սարգսյան և Վլադիմիր Պուտին, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:

Այցի շրջանակում Հայաստանի նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար և այլն, երկկողմ գործակցությանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:

Մոսկվայում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին կմասնակցի նաև շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG