Մատչելիության հղումներ

Ժիրայր Դադասյան. «Մեր թատրոնները պետք է լինեն փոքր, բազմապիսի, բազմաժանր»


Մնջախաղի պետական թատրոնն այս տարի արդեն հինգերորդ անգամ օգոստոսի 10-ից 15-ը կկազմակերպի մնջախաղի միջազգային փառատոնը:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով, փառատոնն այսուհետ կդառնա ամենամյա` շնորհիվ Հայաստանի Հանրապետության վարչապետի աջակցության:

Մնջախաղի պետական թատրոնն իր խաղացանկում 15 ներկայացում ունի, այս տարի ևս 2 ներկայացում են բեմադրելու: Սակայն թատրոնն առայսօր չունի իր շենքը:

«Մեզ պետք է փոքր տարածք` 100 տեղանոց դահլիճով: Մեզ ոչ թե շենք է պետք` Սունդուկյան, Պարոնյանի նման, այլ տարածք է պետք` աշխատելու: Մտածում եմ, որ դա կենտրոնում մի լավ բնակարանի մասին է խոսքը», - ասում է Դադասյանը, - «Ենթադրում եմ, որ հնարավորություններ կան անթիվ և անհամար, ուղղակի չկա այն գիտակցումը, որ դա իսկապես հիմա անհրաժեշտ է, որովհետև անհնար է էնտուզիազմով աշխատել տասնյակ տարիներ»:

Առհասարակ, խոսելով հայ թատրոնի ապագայի մասին, Դադասյանը փաստում է` թատրոնի վիճակն այնպիսին է, ինչպիսին երկրինը. - «Մեր երկիրը փոքր երկիր է և շատ կամերային: Մեր քաղաքն էլ փոքր քաղաք է: Եվ ենթադրում եմ, որ պիտի մեր թատրոններն էլ լինեն փոքր, բազմապիսի, բազմաժանր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG