Մամուլը լայնորեն արձագանքել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե 1990-ականներին ազատազրկված դաշնակցականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել: Թերթերը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Հանրապետական-Դաշնակցություն համագործակցության թեման, նաև արձագանքում են Վարդգես Գասպարիի՝ կալանքից ազատմանը: