Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Ռուսաստանին, որ աշխարհը հետևելու է, թե ինչպես է պահպանվելու փետրվարի 27-ին ուժի մեջ մտնող՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնությունը։
Առաջիկա շաբաթները վճռական են լինելու Սիրիայի ապագայի համար, և հրադադարի հաջողությունը կախված է այն բանից, թե որքանով հավատարիմ կմնան կողմերը, այդ թվում՝ Սիրիայի կառավարությունը, Ռուսաստանը և նրանց դաշնակիցները, իրենց հանձնառություններին, հայտարարել է Օբաման։