Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Հանրապետականի և Դաշնակցության միջև քաղաքական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումն է: Մամուլն անդրադառնում է նաև Ռուսաստանին Ադրբեջանի հղած բողոքի նոտային՝ կապված Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինություն վաճառելու հետ: