Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա:
Խորհրդարանի փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ, վաղը Շարմազանովը Բեռլինի Հումբոլդտի համալսարանում կմասնակցի «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:
Այցի շրջանակում նախատեսվում են Շարմազանովի հանդիպումները Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի և «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրի հետ: