Մատչելիության հղումներ

ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի բանակցություններում «որոշակի առաջընթաց» կա


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Բրյուսելում, 19-ը փետրվարի, 2016թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Բրյուսելում, 19-ը փետրվարի, 2016թ.

Եվրամիության ղեկավարները արդեն երկրորդ օրն է շարունակում են բանակցությունները ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանմանն ուղղված համաձայնագրի շուրջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը այսօր հայտնել է, որ առավոտյան բանակցություններին «որոշակի առաջընթաց» է արձանագրվել, սակայն առայժմ պայմանավորվածություն չկա։

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետտելը հույս է հայտնել, որ մինչև օրվա վերջ կհաջողվի ստորագրել համաձայնագիրը։

Քեմերոնը պնդում է Եվրամիությունում լայնածավալ բարեփոխումների անցկացում Մեծ Բրիտանիայում սպասվող հանրաքվեից առաջ, որը վերաբերում է Եվրամիությունից դուրս գալուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG