Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ժամկետային զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան փաստի առթիվ ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տերտերյանը մահացու հրազենային վնասվածք է ստացել երեկ, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում: Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրա դին՝ գլխի ճակատային շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է նույն օրը ժամը 13-ի սահմաններում:
Դեպքի վայրի և դիակի նախնական զննության արդյունքներով՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ», - ասված է հաղորդագրությունում: