Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկեց ՏԿԱԻՆ-ը փոխարինել երկու նախարարություններով


Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, արխիվ
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, արխիվ

Կառավարությունը այսօր հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագծին:

Նախագծով, որ ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, առաջարկվում է տարանջատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների ոլորտները, ինչպես հիմնավորման մեջ է նշված՝ առավել արդյունավետ կառավարման համակարգ ապահովելու նպատակով: Ըստ այդմ, ներկայիս Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փոխարեն կգործեն երկու՝ Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները:

Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Այն քննարկելու նպատակով կառավարությունն առաջարկում է վաղը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորվել էին 2014 թվականի նոյեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG