Միացյալ Ազգերի Կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալին մահացել է 93-ամյա հասակում՝ Կահիրեում, հաղորդում է BBC-ն:
Բուտրոս-Ղալին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1992-1996թթ: Նրա պաշտոնավարման ժամանակահատվածը հակասական գնահատականների է արժանացել 1994 թվականին Ռուանդայի ցեղասպանության և Անգոլայի քաղաքացիական պատերազմում ՄԱԿ-ի սպասողական պահվածքի պատճառով:
ՄԱԿ-ից հեռանալուց հետո՝ 1998-ից 2002 թվականներին Բուտրոս-Ղալին ստանձնել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը:
2004 թվականին նա նշանակվել է Եգիպտոսի նորաստեղծ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ: