Մատչելիության հղումներ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով


Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5 տոկոս:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս որոշումը կայացվել է հիմք ընդունելով այն փաստը, որ 2016 թ. հունվարին արձանագրվել է 2.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.4%: Բացի այդ, համաշխարհային տնտեսությունն աճել է համեմատաբար դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում շարունակվել է գների նվազումը:

«ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այս միտումները կպահպանվեն նաև առաջիկա ամիսներին, ինչը ներքին գների վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն», - ասված է հաղորդագրությունում, - «Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG