Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամները հանդիպել են Ռուսաստանի փոխդեսպանին


«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Հմայակ Հովհաննիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Գարեգին Չուգասզյանն այսօր հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի փոխդեսպան Անդրեյ Իվանովի և դեսպանության առաջին քարտուղար, դեսպանության քաղաքական հարցերով խմբի ղեկավար Ալեքսանդր Վասիլևին:

Հաղորդագրության համաձայն, ճակատի անդամները ներկայացրել են իրենց նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև մոտեցումները՝ Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ։

«Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկուստեք օգտակար քննարկման առթիվ և համաձայնել են շարունակել շփումները նաև առաջիկայում», - ասված է հաղորդագրությունում:

Ճակատը նաև տեղեկացնում է, որ հանդիպումների շարք է սկսել Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG