Մատչելիության հղումներ

Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը միաձուլվեց «Հայկական վերածնունդ»-ին


Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը միաձուլվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը։

«Օրեցօր ահագնացող արտագաղթի մեծ ծավալները, քաղաքացիների շրջանում աղքատության բարձր շեմը, մեր երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը յուրաքանչյուրիս ստիպում են գործել միասնական և համախմբված: Այս խնդիրները հաշվի առնելով, ինչպես նաև հունիս ամսից դառնալով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հիմնադիր ուժերից մեկը և լիովին ընդունելով «Հայկական վերածնունդ»-ի գաղափարը` Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը հրավիրել էր կուսակցության Բարձրագույն մարմնի նիստ: Նիստում որոշում կայացվեց վերակազմակերպման միջոցով Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը», - փոխանցում է «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG