Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Շվեդիայի արտգործնախարարը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Վաղը կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: