Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանության գործով դատին այսօր կհարցաքննվեն նաև սահմանապահները


Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով արտագնա դատական նիստը։

Այսօրվա նիստին հարցաքննվելու են 16 վկաներ, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի սահմանապահներ։

Անցյալ դատական նիստին, հիշեցնենք, դատարանն ընթերցեց Ավետիսյանների դուստրեր Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, փեսա՝ Եգոր Ադամյանի նախաքննական ցուցմունքը։ Հարցաքննվեցին Ավետիսյանների ազգական Կարինե Ավետիսյանը, Մյասնիկյան 184 հասցեում գտնվող խանութի աշխատող Ռուզաննա Հակոբյանը, շտապօգնության բուժքույր Գայանե Մելքոնյանը, վաշտի հրամանատար Արտյոմ Դանչիկը։

Որպես վկա դատարան էին կանչվել նաև մի շարք ռուս զինծառայողներ, սակայն նիստից առաջ դատարանը գրություն էր ստացել 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ուստինովից այն մասին, որ վերջիններս հանվել են ռազմաբազայի անձնակազմի ցուցակից և Հայաստանում չեն գտնվում։ Նրանց թվում էր, մասնավորապես, ամբաստանյալ Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը՝ պահակակետի պետը։ Վերջինիս մասին ասված էր, որ նա այլևս ռուսաստանյան զինված ուժերում չի ծառայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG