Մատչելիության հղումներ

Օբաման ցանկանում է նոր հարկ սահմանել ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի համար


Նավթահանք ԱՄՆ Տեքսաս նահանգում
Նավթահանք ԱՄՆ Տեքսաս նահանգում

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ցանկանում է 10 դոլար հարկ գանձել ԱՄՆ-ի տարածքում արդյունահանված նավթի յուրաքանչյուր բարելի համար:

Նոր հարկատեսակից ստացվելիք գումարը նախատեսվում է ծախսել բնապահպանական և ենթակառուցվածքային նախագծերի վրա:

Օբաման մտադիր է այս առաջարկը պաշտոնապես ներկայացնել հաջորդ շաբաթ՝ 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում:

Կոնգրեսը, որտեղ մեծամասնությունը հանրապետականներինն է, ամենայն հավանականությամբ կմերժի նախագահի առաջարկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG