Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ում գրանցված զոհը ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց՝ հերքելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության տեղեկատվությունը, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական զինված ուժերի մեկ զինծառայող:

«Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փորձում է ապատեղեկատվության միջոցով խեղաթյուրել իրականությունը և անհիմն մեղադրանքներ ուղղել հայկական կողմին: Եվս մեկ անգամ շեշտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող զինված դիմակայության հետևանքով հնարավոր միջադեպերի նվազեցման և կանխման նպատակով հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը», - ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG