Մատչելիության հղումներ

Շփման գծում համեմատաբար հանգիստ է


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Փետրվարի 3-ի ամբողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: Պաշտպանության բանակի դիրքապահ անձնակազմը հիմնականում ձեռնպահ է մնում համարժեք գործողություններից և զսպիչ քայլերի է դիմել խիստ անհրաժեշտության դեպքում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG