Փետրվարի կեսերին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ադրբեջան։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Այցի օրակարգին վերաբերող մանրամասներ դեռ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ այցի շրջանակում տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ: