89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը:
Ըստ այդմ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու Ազգային խորհրդարանին ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն։
Սահմանվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգն ու ժամկետները:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ որոշման նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ նշելով, որ միակ գրավոր առաջարկը, որ ներկայացրել էր պատգամավոր Թևան Պողոսյանը, չի ընդունվել։
«Մենք նպատակահարմար չենք համարել ընդունել այն առաջարկը, ըստ որի` հանձնաժողովը Ազգային ժողովի լիագումար նիստին պետք է ներկայացնի մարդու իրավունքների պաշտպանի երկու թեկնածուի: Մենք հանձնաժողովում այսպես թե այնպես քննարկում ունենալու են և թեկնածուին ներկայացնելու ենք կոնսենսուսի արդյունքում, իսկ լիագումար նիստում արդեն պատգամավորները դեմ կամ կողմ արտահայտվելով կներկայացնեն իրենց տեսակետը», - ասաց Սահակյանը:
Տե՛ս նաև այստեղ