Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները ժամանեցին Ժնև՝ մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին:
17 հոգանոց պատվիրակությունը կազմված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող քաղաքական և ռազմական խմբավորումներից:
Բանակցություններին մասնակցում է նաև սիրիական ընդդիմադիր Բարձրագույն բանակցային կոմիտեի ղեկավարը:
Սաուդյան Արաբիայի ջանքերով ստեղծված այս կազմակերպությունն ավելի վաղ հրաժարվել էր մեկնել Ժնև՝ պահանջելով, որ նախ Դամասկոսը հումանիտար օգնություն հատկացնի կառավարական ուժերի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերին:
Հունվարի 29-ին Ժնևում կայացել են նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի և Դամասկոսի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի բանակցությունները: